«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ամենաշատ վարձատրվողը Մոուրինյոն է

Ամենաշատ վարձատրվողը Մոուրինյոն է
27.03.2015 | 00:10

«Ֆրանս Պրես» պարբերականի վարկածով` աշխարհի ամենաշատ վարձատրվող մարզիչը «Չելսիի» ղեկակալ Ժոզե Մոուրինյոն է, ով տարեկան ստանում է 18 միլիոն եվրո աշխատավարձ: Երկրորդ-երրորդը Կառլո Անչելոտին (Մադրիդի «Ռեալ) ու Խոսեպ Գվարդիոլան են (Մյունխենի «Բավարիա): Նրանց աշխատավարձը կազմում է 15,5 և 15,3 միլիոն եվրո: 11,3 ու 10 միլիոն եվրոյով առաջին հնգյակում են անգլիական ևս երկու ակումբների գլխավորներ` Արսեն Վենգերն («Արսենալ») ու Լուի վան Գալը («Մանչեստր Յունայթեդ»):
Ամենաշատ վարձատրվողների երկրորդ հնգյակում են Ֆաբիո Կապելոն (Ռուսաստանի հավաքական), Անդրե Վիլաշ-Բոյաշը (Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»), Սվեն-Գորան Էրիկսոնը («Շանհայ»), Յուրգեն Կլոպը (Դորտմունդի «Բորուսիա»), Լորան Բլանը («Պարի Սեն Ժերմեն»)` համապատասխանաբար 9, 8, 5, 8, 7,2, 7 միլիոն եվրոյով:
Ինչպես տեսնում ենք, «ամենաթանկերի» մեջ չկա Գերմանիայի ընտրանուն աշխարհի վերջին առաջնությունում չեմպիոնական բարձունքի հասցրած Իոահիմ Լյովը: Գուցե նաև սա է պատճառներից մեկը, որ գերմանացի մասնագետը հայտարարել է, թե մոտ ապագայում իրեն տեսնում է ակումբային թիմի գլխավորի դերում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

呕脗偶脗/1578961687">Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը